Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

12 լուծում՝ հիպերակտիվ միզապարկի դեմ

12 լուծում՝ հիպերակտիվ միզապարկի դեմ

Եթե հաճախ եք զուգարան վազում՝ միզելու համար, անգամ գիշերային ժամերին եք արթնանում եւ նույնիսկ չեք հասցնում զուգարան հասնել ամենայն հավանականությամբ, հիպերակտիվ միզապարկ ունեք: Սա բոլորովին էլ հազվադեպ հիվանդություն չէ. ամերիկացի տղամարդկանց 30 եւ կանանց 40 տոկոսի մոտ հիպերակտիվ միզապարկի ախտանշաններ են դրսեւորվում, հաղորդում է FoxNews-ը:,

Միզապարկի հիպերակտիվությունը կանանց պարագայում՝ կոնքային արտանկման, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի մեծացման արդյունք կարող են լինել: Բայցի այդ, հիվանդությունը կարող է միզապարկի մկանների՝ տարիքի պատճառով թուլությամբ, նյարդային խանգարումներով, կամ էլ՝ միջողնաշարային դիսկի ճողվածքով պայմանավորվել:

Եթե հիպերակտիվ միզապարկը լուրջ անհանգստություն է պատճառում ձեզ, հետեւյալ 12 լուծումները կարող ենք առաջարկել.

  1. Բժշկի օգնությանը դիմեք
    Մասնագետը կարող է, ախտանշանները գնահատելով եւ հետազոտություններ նշանակելով, դրանց առաջացման աղբյուրը բացահայտել: Հնարավոր է՝ միզուղիների բորբոքում ունեք եւ, դեղամիջոցների օգնությանը դիմելով, շատ արագ թեթեւություն զգաք:

  2. Օրագիր պահեք
    Բժիշկը կարող է խնդրել, որ օրագրում գրի առնեք, թե օրվա ընթացքում ինչ ու որքան հաճախ եք ուտում եւ խմում, ինչպես նաեւ՝ ինչ հաճախությամբ եք զուգարան գնում եւ որքան՝ միզում: Այդ կերպ մասնագետը հիվանդության ախտանշանները գնահատելու հնարավորություն կունենա:

  3. Քիչ խմեք
    Հատկապես սուրճ, թեյ եւ լիմոնադ քիչ խմեք: Դրանք միզապարկը բորբոքելու եւ միզելու ցանկություն խթանելու հատկություն ունեն:

  4. Հավելյալ քաշից ազատվեք
    Հավելյալ քաշը անցանկալի ճնշում է գործադրում միզապարկի վրա:

  5. Կեգելի վարժություններ կատարեք
    Օրական Կեգելի 30-40 վարժություն կատարելով՝ ախտանշանների նկատելի թուլացում կզգաք:

  6. Պահեք մեզը
    Հարկավոր է մեզը պահելու եւ այդ կերպ միզապարկին «դաստիարակելու» միջոց գտնել: Օրինակ՝ երբ միզելու ցանկություն է առաջանում, Կեգելի վարժություն արեք՝ նախքան զուգարանին ապավինելը որոշ ժամանակ շահելու համար:

  7. Կոնքային հատակի թերապիա եւ կենսաբանական հակադարձ կապ
    Կոնքային հատակի թերապիան եւ կենսաբանական հակադարձ կապը միջին բարդության հիպերակտիվ միզապարկի պարագայում են օգտակար: Կոնքային հատակի թերապիան մկանների կծկումներ խթանելու միջոց է ծառայում, իսկ կենսաբանական հակադարձ կապի ընթացքում, մինչ հիվանդը Կեգելի վարժություններ է կատարում, համակագիչը փորձում է կծկումների արդյունավետությունը պարզել:

  8. Էսթրոգենի քսուք
    Դաշտանադադարի ընթացքում էսթրոգենի արտադրության անկումը կարող է հեշտոցի պատի իջեցման հանգեցնել, ինչը միջապարկի գրգռմամբ եւ բորբոքմամբ է հղի: Էսթրոգենի քսուքն օգտակար է նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց համար, քանի որ արյան մեջ չի ներծծվում:

  9. Դեղորայքային բուժում
    Հիպերակտիվ միզապարկի ախտանշանները վերացնող բազմաթիվ դեղամիջոցներ կան. մասնագետի օգնությամբ կարող եք պարզել, թե դրանցից որն է ձեզ առավել հարմար:

  10. Բոտոքս
    Եթե մնացած դեղամիջոցները չեն օգնում, կարող եք կնճիռները հարթելու հատկություն ունեցող բոտոքսի օգնությանը դիմել: Այն կարգավորում է մկանների աշխատանքը եւ, կաթվածահար անում հավելյալ կծկումներ առաջացնողներին:

  11. Նեյրոմոդուլիացիա
    Սրբանային նյարդերի խթանիչը միզապարկի աշխատանքը կարգավորող իմպլանտ է, որը, հիվանդության ախտանշանները մեղմելու նպատակով, օրգանի գործառույթները վերահսկող նյարդերին ազդակներ հաղորդելու ծրագրավորում ունի: Ոլոքային նյարդի խթանման տեխնոլոգիան օրգանիզմի մեջ ավելի մակերեսային ներթափանցում է ենթադրում: Այս պարագայում, ոլոքային նյարդերի աշխատանքը խթանելու եւ միզապարկը թուլացնելու նպատակով, մաշկի մեջ ասեղի տեսք ունեցող էլեկտրոդ է մտցվում: Տեխնոլոգիան 50-60 տոկոս արդյունավետություն ունի, սակայն պարբերաբար կրկնվելու անհրաժեշտություն է ենթադրում:

  12. Վիրահատություն
    Միզապարկի հիպերակտիվությունը հրահրող պատճառների (ինչպես, օրինակ, կոնքային արտանկումն է) վերացմանը միտված վիրահատական միջամտության մի շարք եղանակներ կան, բայց, նախքան վիրահատության դիմելը, լավ կլինի բժշկի հետ դրա դրական եւ բացասական կողմների մասին խոսեք:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med74.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ